«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Պաշտոնյաներն իրենց «վրայից ցրում են»

Պաշտոնյաներն իրենց «վրայից ցրում են»
21.01.2014 | 11:58

Մի խումբ ցմահ դատապարտվածներ նամակ են հղել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որպեսզի վերջինս այցելի իրենց և առկա խնդիրներին տեղում ծանոթանա: Սակայն նրանց նամակը փոխանցվել է այլ գերատեսչություն, ինչը հարուցել է դատապարտյալների զայրույթը: «Մենք իր հետ ենք ուզում խոսել մեր խնդիրներից, ինքն իր «վրայից» ցրո՞ւմ է»,- մեզ հետ զրույցում ասացին նրանք:
Ի դեպ, ցմահ դատապարտվածները դժգոհեցին, որ բազմաթիվ նամակներ են ուղղել նաև արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, սակայն նա երբեք ուշադրության չի արժանացրել դրանք ու իր ղեկավարման տարիներին նույնիսկ մեկ անգամ չի այցելել իրենց: «Ինքն անհույս է, ավելորդ է արդարություն պահանջել նման կարգի արդարադատության նախարարից, որ քո խնդիրներին հաղորդակից չէ ու իր ոլորտից դուրս է դրել քրեակատարողական հիմնարկները: Դե, ինքը դրանց «շեֆը» չէ: Իսկ մենք, իհարկե, ոչ մեկին պետք չենք, մեզ դանդաղ մահվան են դատապարտել»,- նեղսրտեցին ցմահ ազատազրկվածները:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2631

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ